Երևանի թիվ 12 Հատուկ Դպրոց

Մտքեր Արվեստ

Նորություններ

23.12.2010

Ձմեռ Պապիկն այցելում է բոլորին

Ձմեռ Պապիկն այցելում է բոլորին:

Ամանորյա հեքիաթը այցելեց նաև մեր սաներին այս Նոր տարի: Ուրախ Ձմեռ պապն ու Ձյունանուշը եկան երգ ու պարով, նվերներով և հրաշալի տոն ստեղծեցին երեխաների համար:

17.04.2011

Այց Գեղագիտության Ազգային Կենտրոնի Փոքր Թատրոն

Այց Գեղագիտության Ազգային Կենտրոնի Փոքր Թատրոն

Ապրիլի 17-ին աշակերտները Ապագան բաց է ՀԿ-ի օժանդակությամբ այցելեցին Գեղագիտության Ազգային Կենտրոնի Փոքր Թատրոն: Բեմադրված էր Ջոնատան Լիվինգստոն ճայը ներկայացումը, որի համանուն ստեղծագործությանը աշակերտները ծանոթացել էին ՀԿ-ի շրջանակներում իրականացվող դասերի ընթացքում :

Դպրոցի մասին

Երևանի թիվ 12 հատուկ տիպի դպրոցը հիմնադրման թվականից` 1969թ, կրթում և դաստիարակում է հատուկ ուշադրության և մանկավարժական մոտեցման կարիք ունեցող աշակերտների: Դպրոցի գործունեությունը հիմնականում ուղղված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, մտավոր զարգացման սահմանափակ կարողություն ունեցող, սոցիալական անապահով պայմաններում գտնվող երեխաների կրթմանը: Հնարավոր առավելագույն արդյունքին հասնելու նպատակով կրթությունը իրականացվում է անհատական ուսպլաններով (ԱՈՒՊ), որոնք կազմվում են դասվարի, հատուկ մանկավարժի, հոգեբանի, սոցիալական աշխատակցի և ծնողի կողմից: Անհատական ուսպլանը ենթադրում է յուրաքանչյուր աշակերտին ուղղված յուրահատուկ մոտեցում` կախված աշակերտի խնդիրներից և պահանջմունքներից: Դպրոցը հիմնականում ունի տեխնոլոգիական ուղղվածություն, և աշակերտները ստանում են, ինչպես նաև ակտիվորեն գործնականում օգտագործում են բազմազան գիտելիքներ կարուձևի, ուլունքագործության, խեցեգործության ոլորտներում: Իրականացվում են նաև հոգեբանական և լոգոպեդական աշխատանքներ երեխաների հետ: Դպրոցում գործում են նաև երգի, պարի, ասմունքի, օտար լեզուների ակտիվ խմբակներ, պարբերաբար կազմակերպվում են նաև հետաքրքիր միջոցառումներ և հանդեսներ աշակերտների մասնակցությամբ:

Նկարներ

Բոլոր Նկարները

Հետադարձ Կապ

Հասցե` 0051 Երևան, Ս. Վրացյան – 75
Հեռ.` 55-22-41

Էլ. փոստ` specschool12@schools.am

Տարածեք Բարի Լուրը